«Երբ Արվինին պատմում էի, որ իր համար օրական հարյուրավոր աղոթքներ են հղում, կիսատ թողեց խաղն ու կիսաժպտալով ասաց․ «Thank you»»
Advertisement 1000 x 90

«Երբ Արվինին պատմում էի, որ իր համար օրական հարյուրավոր աղոթքներ են հղում, կիսատ թողեց խաղն ու կիսաժպտալով ասաց․ «Thank you»»

Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք:

Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության:

Հ.Գ. Երբ Արվինին պատմում էի, որ իրեն օրական հարյուրավոր լավ մաղթանքներ ու աղոթքներ են հղում, կիսատ թողեց խաղը (մի մարդուկ խաղալիք ունի, ոնց հասկացել եմ, շատ է սիրում նրան, միշտ կողքին է) ու կիսաժպտալով ասաց․ «Thank you»»։



Նման նյութեր