
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կհանդիպի համացանցում ակտիվ օգտատերերի ու բլոգերների հետ, որոնց երեկ զանգահարել են Կարեն Կարապետյանի աշխատակազմից և հրավիրել հանդիպման` կարծիքներ փոխանակելու:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ հրավեր իրոք ստացել է, սակայն չի մասնակցի. «Հանդիպման հրավեր իսկապես ստացել եմ, սակայն Դիլիջանում եմ, ինովացիոն ֆորումին եմ մասնակցում»:
Նման հրավերներ են ստացել նաև բլոգերեր Տիգրան Քոչարյանը, փորձագետ Իզաբելլա Աբգարյանը: