
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր դարձա 35 տարեկան: Միակ բանը, որ զգում եմ, կարտահայտեմ մեծն Համո Սահյանի այս չքնաղ տողերով։
Արդեն շատ եմ հոգնել դահլիճներից փարթամ,
Քարոզներից տարտամ ու վեճերից:
Գնամ քարափներիս լռությունը կարդամ,
Վերջին անգամ փորձեմ ճանաչել ինձ:
Գնամ աղբյուրներիս զրույցները լսեմ
Եվ մտերիմ, եւ պարզ, եւ դասական:
Առնեմ սիրտս թափուր, բերնեբերան լցնեմ
Մի թռչնային սիրով անմեղսական:
Ամպի, խոտի, հողի հոտով հարբած լինեմ,
Եվ հրաշքի հոտով մայրամուտի՝
Քնեմ… աչքս բանամ, նստեմ ու լաց լինեմ
Հոգեվարքի վրա թրջված մութի»:
https://www.facebook.com/photo.php?fbid=2620750497988183&set=a.790094277720490&type=3&theater