Hilton-ը 100 տարեկան է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Hilton-ը 100 տարեկան է

Մոտ 400 հարգարժան հյուրեր, Gatsby թեմատիկ Party, համեղ հյուրասիրություն և հաճելի երաժշտություն։

Hilton֊ը նշում է իր 100 ամյակը։

Hilton հյուրանոցների ցանցը հիմնվել է 1919 թվականին, երբ Conrad Hilton-ը գնեց իր առաջին հյուրանոցը Texas քաղաքում։

Դրանից մի քանի տարի հետո հիմնադրեց իր առաջին հյուրանոցը, որը կրում էր հենց իր անունը և այդպես հիմք դրվեց ներկայումս աշխարհում ամենահայտնի հյուրանոցների ցանցերից մեկին։ Conrad Hilton-ը սովորական հոթելյե չէր, նա իննովատոր էր, քանի որ Hilton֊ի նպատակն էր հյուրանոցը դարձնել մի վայր, որտեղ ջերմ ընդունելությունը և կոմֆորտը թույլ կտան հյուրին մոռանալ ճանապարհային հոգնածությունը և վայելել հանգիստը։

Եվ դա նրա մոտ միանշանակ ստացվեց, նա առաջինն էր, ով հյուրերի սենյակում ջրով լի անվճար ջուր դրեց, կամ սենյակում ուտելիքը մատուցելու գաղափար մտցրեց։ Ներկայումս այդքան հասարակ դարձած բավական սերվիսներ ներդրվել են հենց Hilton-ի շնորհիվ։ Այս պահին ցանցն ունի 17 բրենդ, 113 երկրում ավելի քան 570 հյուրանոց։ Ցանցի պորտֆոլիոյին է պատկանում նաև DoubleTree by Hilton բրենդը, որն արդեն 50 տարի է հյուրընկալում է իր հյուրերին։

Ավելի մանրամասն՝ paparazzilife.am