
2008-2018 թվականներին Հայաստանի վեց մանկատներից որդեգրվել է ավելի քան 600 երեխա, որդեգրողների գերակշիռ մասն օտարերկրացիներ են եղել։
Այս պահի դրությամբ Հայաստանում գործում է 4 գիշերօթիկ հաստատություն և 6 պետական մանկատուն։
10 տարվա ընթացքում որդեգրված երեխաներից 114-ին որդեգրել են ՀՀ քաղաքացիները, 505-ին` օտարերկրացիները։
Օտարերկրացիների մեջ գերակշռում են Իտալիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի քաղաքացիները։