Իզաբելլա Աբգարյանի Facebook-յան գրառումը. «Գիտեմ, որ սպասում եք գրառմանս, թե վարչապետի հետ հանդիպումը ոնց ընթացավ ու հատկապես ձեր հնչեցրած հարցերին պատասխան հնչեց, թե ոչ:
Միանգամից ասեմ, որ հանդիպումը, որին մասնակցում էր շուրջ 15` ամեն մեկն իր ոլորտում ակտիվ օգտատեր, պարզվեց off the record էր, ուստի իրավունք եմ վերապահում գրել միայն այն, ինչ ինքս եմ ասել ու ինչ պատասխան ստացել:
Նախորդ գրառմանս մեկնաբանություններում հնչեցրած հարցերը կփոխանցվեն օգնականներին և անպատասխան չեն մնա:
Նախ, բուն հանդիպման իմաստը վարչապետի ցանկությունն էր գտնել հարմար ֆորմատ կառավարություն-հասարակություն կապը, երկխոսությունը ձևավորելու համար:
Կոնկրետ ես առաջարկել եմ, որ մեր հարկերով աշխատող Հ1-ով պարբերաբար ունենանք, թե նախարարների, թե վարչապետի հետ հարցուպատասխանի հնարավորություն:
Միջին խավի մոխրոտիկի կարգավիճակի մասին մտահոգությունս արտահայտեցի` նշելով, որ անիմաստ գումարներ են մեզանից անընդհատ պոկում և պետք է թեթևացնել տարատեսակ հարկերի ու պարտադիի վճարների բեռը, որ միջին խավը չդառնա անապահով:
Պատասխանն էր, որ այդ բեռը թեթևացնելու խնդիր դրված չէ:
Հարկայինի կողմից փոքր խանութներին պարտադանքը` ավելի մեծ աշխատավարձներ գրել, վարչապետը “շանտղություն” անվանեց և պատրաստ է կոնկրետ մարդկանց դիմումի հիման վրա պատժել նման բան անողներին:
Հիփոթեքի պայմանները վերանայելու հնարավորություն չկա:
Հ.Գ. Այս հանդիպման մասին միակ տեղյակ պահողը ես էի ու պատժվեցի իմ թափանցիկության համար` ընկնելով այն նույն ֆեյսբուքցիները չափ չունեցող լեզվին, որոնք անձնական խնդրի դեպքում խնդրում են գրել պատիս, որովհետև իմ գրածը ավելի արագ է տեղ հասնում»: