Երեկվա խայտառակությունը միայն դատական նիստերի դահլիճում չէր, նույնը նաև դատարանի առջև էր։ Ժամը 11։45-ի սահմաններում հասել եմ դատարան ու մոտեցել այդ պահին մեր ակցիան ղեկավարող Багдасарян Гагик-ին։ Վերջինս խոսափողով բարձրաձայնում էր մեր օրինական ու արդարացի պահանջն ուղղված դատարանին, հորդորում օրինականության սահմանների մեջ մնալ լևոնանիկոլական զանգվածին։ Չէի հասցրել բարևել, երբ ոստիկաններից մեկը մոտեցավ մեզ ու երկուսիս հրավիրեց ոստիկանական արգելապատնեշից դուրս։ Դուրս եկանք ու Գագիկին բերման ենթարկեցին ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ավանդական ֆարձած անհիմն պատճառաբանությամբ։ Զավեշտալին այն է, որ ինձ ևս ցանկանում էին բերման ենթարկել. լավ է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն, ով հանուն արդարության պետք է նշեմ՝ մշտապես աչքի է ընկնում իր բարձր պրոֆեսիոնալիզմով, անմիջապես միջամտեց՝ նշելով, – «Վահեն նոր եկավ, տղե՛րք, էստեղ չի էլ եղել, հանգիստ թողեք…»։
Էն որ արդեն իմունիտետ ենք ձեռք բերել «ոստիկանության օրինական պահանջը չկատարելը» չարչրկված ձևակերպման իմաստով, վստահ եղեք, էն որ մեր դիմաց հավաքվող զանգբածն ունակ չէ մեզ հունից հանել, շեղել մեր բուն նպատակներից, դա էլ է փաստ, նաև փաստ է, որ մշտապես գործում ենք օրինականության շրջանակներում ու չենք տրվում սադրանքների, բակց հատկանշական է մեկ այլ հանգամանք՝ Գագիկը մշտապես առացքային դեր է ունեցել մեր իրականացրած ակցիաներում ու մշտապես աչքի է ընկել լայնախոհ ու շրջահայաց կեցվածքով՝ սա ես չեմ ասում, սա ոստիկանների բնութագրումն է, և ուրեմն ինչի՞ համար երեկ, երբ նա անդրադարձավ իշխանություններին, ովքեր մեծ հաշվով կրում են Նախագահ Քոչարյանի ու մյուսների նկատմամբ իրականացվող քրեական գործով խայտառակության պատասխանատվությունն, անմիջապես նրան բերման ենթարկեցին, միթե՞ անձին բերման ենթարկելու համար հրավիրում են արգելապատնեշից դուրս, միթե՞ բերման ենթարկվողն իր ոտքով է բերման ենթարկվում. ակնհայտ է, որ ամբողջ օրը համացանցում անց կացնող, բայց երբեք չաշխատող, մերթընդմերթ էլ զանազան հակաքոչարյանական ակցիաների մասնակցող իշխանական օղակները եկել են հետևյալ եզրահանգմանը՝ մի սուտ պատճառաբանությամբ չեզոքացնեն Գագիկին, որ կարողանան անխափան դը՜մփ – հու՜հ անեն ու Հրագի «Դուխով»- ի ներքո մարտի 1 – ի զոհերի հիշատակը հարգեն։
Չի՛ ստացվելու, չե՛ք հաջողելու՝ եթե նույնիսկ բերման ենթարկեք Քոչարյանի բոլոր աջակիցներին, թեև էդքան տեղ էլ չունեք ոստիկանության բաժիններում, ապա մեկ է՝ հաղթելու ենք՝ քոչարյանական պայքարը պարտություն չի՛ ճանաչում, Քոչարյանը Նիկոլ չէ, որ փախչի, Քոչարյանի աջակիցներն էլ Նիկոլի աջակիցները չեն, մեր դուխն, ինչպես ասել է քաղաքական մեր առաջնորդը, մեր մեջ է, ձերը՝ ձեր կեպկի վրա։ Առ այսօր չկա մեր շարքերում մեկն, ով բերման ենթարկված լինի ու հետ կանգնած լինի իր պայքարից, հակառակը՝ ոստիկանությունից մենք դուրս ենք գալիս ավելի վճռական, վառ օրինակ՝ Գագիկը մի քանի ժամ անց միացավ մեզ ու նույնիսկ չէր էլ մտածում ընկրկելու մասին, ավելին՝ մենք հաղթանակեցինք երեկ և՛ դատարանում, և՛ դատարանից դուրս՝ ի ցույց դնելով, որ նույնիսկ կալանավորված Քոչարյանը սարսափն է իշխանության, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է և դա փաստ է, և ուրեմն մի՛ փորձեք մեզ ջլատել՝ մենք պինդ ենք, վստահ գնում ենք դեպի հաղթանակ ու անպայման հաղթելու ենք։
Ազատությու՜ն և հաղթանա՜կ։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից: