Շղթայական ավտովթար Երևանում. «Տորնադո» ակումբի դիմաց բախվել են BMW X5-ը, Honda-ն ու Opel-ը. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շղթայական ավտովթար Երևանում. «Տորնադո» ակումբի դիմաց բախվել են BMW X5-ը, Honda-ն ու Opel-ը. shamshyan.com

Սեպտեմբերի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։55-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Տորնադո» ակումբի դիմաց, բախվել են BMW X5 մակնիշի 02 AR 007 համարանիշի, Honda մակնիշի 35 NN 725 համարանիշի և Opel մակնիշի 35 DG 832 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Վահե Մանուկյանն ու Վահե Գրիգորյանը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com