Կարեն Հովհաննիսյան. «Սա արդեն Ադրբեջանի կողմից բացահայտ սադրանք է ՀՀ նկատմամբ»
Advertisement 1000 x 90

Կարեն Հովհաննիսյան. «Սա արդեն Ադրբեջանի կողմից բացահայտ սադրանք է ՀՀ նկատմամբ»

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը վաղուց անցել է տեղեկատվական գրոհի, որը ես նաև նմանեցնում եմ հոգեբանական գրոհի: Նրանք, օրինակ, երեք տասնյակ մարդուց բաղկացած եռակողմ ինչ-որ դասընթաց են անցկանցում, կամ փորձի փոխանակում, բայց դրա մասին գրում են, հաղորդում են մի քանի օր: Անընդհատ շեշտում են այն պետություններին, որոնք այդ դասընթացների, կամ փորձի փոխանակմանն են մասնակցում:

Ադրբեջանը ներկայումս ընթացող լայնամասշտաբ հրամանատարա-շտաբային զորավարժություններին ներգրավվել ավելի քիչ քանակով զինտեխնիկա և անձնակազմ, քան անցած տարվա այս նույն ժամանակաշրջանում այս նույն ֆորմատի զորավարժությանը: Իսկ այդ քիչը ուղիղ կեսն է, կիսով չափ պակասեցրել է, սակայն ողջ մեդիա դաշտը ողողված են նկարներով և տեսանյութերով, տպավորություն է, որ վախից փորձում են իրենց չանչերի երկարությունը ցույց տան…

Այն, որ Ադրբեջանը կրկին կարող է նախահարձակ լինել, դա ինձ համար նորություն չէ, այն, որ Ադրբեջանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ «պատերազմ են սկսելու և ազատագրելու են հողերը» դա ևս նորություն չէ, սակայն ինձ համար նորություն է, որ նրանք պատերազմի վայր են մատնանշում ոչ թե «օկուպացված» տարածքներում, այլ «նրանց (մեր) տարածքում»:

Սա արդեն բացահայտ սադրանք է ՀՀ-ի նկատմամբ և Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը կորցրել է իրականության զգացողությունն ու հավատում է սեփական ստերին և միֆերին, որոնք տեսանյութերի և նկարների տեսքով ամեն օր հրամցնում են ադրբեջանական հանրապետության քաղաքացիներին, կամ այնտեղ բնակվող ժողովուրդներին»:



Նման նյութեր