Աննա Մկրտչյան. ««Իմ քայլը» խմբակցության ղեկավարի կողմից մատնանշված քայլերի ձեռնարկումն ուղղակի հերթական ոչ իրավական ճնշումների ամբողջությունն է»
Advertisement 1000 x 90

Աննա Մկրտչյան. ««Իմ քայլը» խմբակցության ղեկավարի կողմից մատնանշված քայլերի ձեռնարկումն ուղղակի հերթական ոչ իրավական ճնշումների ամբողջությունն է»

Աննա Մկրտչյանի հրապարակումը.

«Արարատ Միրզոյանի և Լիլիթ Մակունցի ջանքերին կրկին միացավ ՀՀ իրավապահ համակարգը, որը վերջին ժամանակներս իր ռեսուրսներն ուղղում է բացառապես իշխանական պատվերները կատարելուն։
Այսօր ևս, ձերբակալությունը, որպես հակաօրինական ճնշումների գործիք իր տեղում է, ազդարարելով Հրայր Թովմասյանի դեմ հերթական ճնշումների մեկնարկը։
«իմ քայլը» խմբակցության ղեկավարի կողմից մատնանշված քայլերի ձեռնարկումն ուղղակի հերթական ոչ իրավական ճնշումների ամբողջությունն է։
Այդ ճնշումները Հրայր Թովմասյանի նկատմամբ այս անգամ սկիզբ առան սանիկի ձերբակալությունով, մեկ անգամ էլ ապացուցելով, որ ոչնչի առաջ կանգ չեն առնի, միայն թե ամբողջությամբ կոտրեն այս պետության վերջին հիմնասյունները։

Հ.Գ. Ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ մասնագիտական վերլուծությունը հաջորդիվ։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր, իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար»:



Նման նյութեր