Շիրակի մարզում 21-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Շիրակի մարզում 21-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:55-ի սահմաններում Շիրակի մարզի Սարագյուղ գյուղի բնակիչ, 21-ամյա Ղևոնդ Իգիթյանը իր վարած Mercedes մակնիշի 35 TN 061 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի –Բավրա ավտոճանապարհի 163-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում դին քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, տեղափոխվել է դիահերձարան:

Այս պահին ՃՈ ծառայողները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Ամասիայի բաժնի օպերատիվ խմբերը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com