Երևանում ընտանիքի 4 անդամ, որոնցից մեկը՝ երեխա, տեղափոխվել են Այրվածքների կենտրոն. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում ընտանիքի 4 անդամ, որոնցից մեկը՝ երեխա, տեղափոխվել են Այրվածքների կենտրոն. shamshyan.com

Սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում «Այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենետրոնի շտապօգնության խումբը «ջերմային այրվածք՝ երկրորդ, երրորդ աստիճանի դաստակների 2 տոկոս այրվածքով» Շահամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Երեմյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Շահամիրյան փողոցի բնակիչներ՝ 35-ամյա Գայանե Չ-ն, 58-ամյա Անուշ Բ-ն, 60-ամյա Էդիկ Ծ-ն և 3-ամյա Մանե Ծ-ն։

Համայնքային ոստիկանության տեսուչն ու անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր Քոչարյանը պարզել են, որ նշված անձինք այրվածքները ստացել են բնակարանում գազի արտահոսքից առաջացած բոցից։

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com