Huawei-ը չորս խցիկով և առանց Google-ի սմարթֆոն է ներկայացրել
Advertisement 1000 x 90

Huawei-ը չորս խցիկով և առանց Google-ի սմարթֆոն է ներկայացրել

Huawei չինական ընկերությունը ներկայացրել է Android օպերացիոն համակարգով աշխատող Mate 30 և Mate 30 Pro ֆլագմանական շարքի սմարթֆոններ, բայց առանց Google լիցենզիոն հավելվածների: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը:
Շնորհանդեսի ժամանակ Huawei Consumer Group-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Յուն հայտարարել է, որ սմարթֆոնը դարձել է «տեխնոլոգիական ճեղքում է դարձել խցիկների չգերազանցված նոր համակարգով»:

Պատասխանելով Google-ի ծառայություններին վերաբերող հարցին՝ Յուն պատմել է, որ, չնայած ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Huawei-ի հետ համագործակցելու ամերիկյան IT-հսկայի համար սահմանված արգելքին, գնորդները կարող են ինքնուրույն ներբեռնել Google-ի մի քանի հավելվածներ կամ օգտվել հավելվածների հասանելի վեբ-տարբերակներից: «Մենք փորձում ենք ամեն ինչ անել սպառողների համար, բայց մեզ ժամանակ Է հարկավոր այդ խնդիրը լուծելու համար,- ասել է նա: – Սպառողը կարող է փոխզիջման գնալ: Դա բալանս է»:

Mate 30-ը և Mate 30 Pro-ն աշխատում են Kirin 990 պրոցեսորով՝ 5G ցանցերի օժանդակությամբ: Երկու սմարթֆոնի վրա էլ տեղակայված են Leica խցիկներ. Mate 30-ն ունի երեք խցիկ, Mate 30 Pro-ն՝ չորս. լրացուցիչ տեղադրված է օբյեկտիվ՝ ֆոնի կարգավորման հատուկ սենսորով:
Եվրոպայում Mate 30-ի արժեքն սկսվում է 799 եվրոյից, Mate 30 Pro-ինը, առանց 5G-ի օժանդակության, 1099 եվրոյից, իսկ օժանդակությամբ՝ 1199 եվրոյից: