Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին, որը հիմա կոմայի մեջ է, զինծառայողին հիմնական հարվածողն էլ մարզպետի օգնականն է եղել. աղբյուր. tert.am
Advertisement 1000 x 90

Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին, որը հիմա կոմայի մեջ է, զինծառայողին հիմնական հարվածողն էլ մարզպետի օգնականն է եղել. աղբյուր. tert.am

Վայոց Ձորի մարզպետը ներկա է եղել Եղեգնաձորում փոխգնդապետի հետ տեղի ունեցած միջադեպին, փոխգնդապետ Արա Մխիթարյանն էլ շարունակում է կոմայի մեջ մնալ: Մարզպետին փորձում են փրկել, մաքրել նրա անունը և լուրեր տարածել, թե միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա չի եղել, սուտ է, մարզպետը միջադեպի մասնակից է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց աղբյուրը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի:

«Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ գործի քննությունը այլ ընթացք է ստանում, մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Նրան զրպարտում են, խաղում են բարի համբավի, սպայի արժանապատվության հետ: Թող չասեն, թե խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը այլևս չի գործում, գործում է ավելի ուժեղ: Երկու փոխգնդապետներ իրենց ցուցմունքում ասել են, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել միջադեպին: Փորձում են անունը մաքրել, ասում են՝ Տրդատ Սարգսյանը քնած է եղել, ո՛չ, ներկա է եղել, էլ չեմ ուզում ասել, որ մարզպետը հարվածել է փոխգնդապետին, ընդ որում, նա եղել է զինվորական համազգեստով: Հիմա մարզպետի անունը մաքրում են»,- նշեց նա:

Tert.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին վստահեցնում էր, որ սեպտեմբերի 18-ին, 23:30-ին Արա Մխիթարյանը գնացել է Եղեգնաձորի Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակ՝ տուն գնալու նպատակով, այդ պահին մոտեցել է նաև այլ մեքենա, և նա կարծել է, թե իր ընկերներն են:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր