Հյուսիսային պողոտայում, 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Արթուր Աբրահամի BMW X6-ին, վերջինն էլ բախվել է Renault-ին. կա վիրավոր. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հյուսիսային պողոտայում, 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Արթուր Աբրահամի BMW X6-ին, վերջինն էլ բախվել է Renault-ին. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Փափազյանը Հին Երևանցի փողոցում՝ Հյուսիսային պողոտայում, իր վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին պատկանող BMW X6 մակնիշի 01 RA 001 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW X6 -ն էլ առաջ ընթանալով` բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Renault մակնիշի 130 AF 61 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի և Renault-ի գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով Mercedes-ի վարորդը հիվանդանոցում ենթարկվելու է բժշկական փորձաքննության՝ պարզելու նրա սթափության աստիճանը, քանի որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա եղել է ոչ սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


shamshyan.com