
Ucraft-ը ներկայացրեց Հայաստանի ամենամեծ դիզայն նախագիծը՝ «Ջամփ» դիզայն կոնֆերանսը։ Միջոցառման ընթացքում Farfetch-ի, PicsArt-ի, Google-ի, Studio Dumbar-ի, Mail.ru-ի, Device-ի և ոլորտի այլ ներկայացուցիչներ կիսվեցին ժամանակակից դիզայնի իրենց տեսլականով: Տեղի ունեցան մի շարք ելույթներ ու քննարկումներ՝ դիզայնի, տեխնոլոգիաների և լայֆսթայլի վերաբերյալ: Նախաձեռնության նպատակն էր հավաքել ոլորտի լավագույն մասնագետներին Երևանում՝ նորաձևության, UX-ի և AI-ի փորձի փոխանակման համար։
Խոսնակներն էին Ալեքսանդր Արծվունին (Farfetch), Կարլա Էչեվարիան (Google), Քրիսթոֆեր Նորթը և Սթեն Հանեփլը (Studio Dumbar), Միտյա Օսադչուկը (Mail.ru Group), Փոլ Սոլան (Device) և Աստղիկ Մարգարյանը (PicsArt)։
VNews – Business & Tech-ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր և ուշագրավ դրվագները․