Լուսանկարիչ Անտուան Սևրյուգինի ընտանիքը… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լուսանկարիչ Անտուան Սևրյուգինի ընտանիքը…

«Անտուան (Անտոն) Սևրյուգին (Antoin Sevruguin). հայկական ծագումով 19-րդ դարավերջի մեծ համբավ ունեցող լուսանկարիչ, եղել է Քաջարների դինաստիայի իրանական արքունիքի պաշտոնական լուսանկարիչը: Ներկայացվող պատկերում Անտուան Սևրյուգինը՝ իր կնոջ (նստած են), երեխաների և եղբոր հետ է:

Անտուան Սևրյուգինը ծնվել է 1830 թ. Թեհրանում` Պարսկաստանում Ռուսական դեսպանության հյուպատոս հայազգի Բարսեղ Սեհրուվյանի (կամ Սևրուջյան, իսկ ռուսական տարբերակով` Վասիլի Սևրյուգին) ընտանիքում, Անտուանի մայրը՝ վրացուհի էր: Անտուան Սևրյուգինն ապրել է երկար կյանք՝ շուրջ 103 տարի և մահացել 1933-ին` Թեհրանում: Ապագա լուսանկարիչը հոր մահից հետո, 1840-ականների վերջին տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ ավարտում է դպրոցը և սովորում է նկարել: Հետագայում հետաքրքրվում է գեղարվեստական լուսանկարչությամբ, որն էլ դառնում է նրա ողջ կյանքի ներշնչանքն ու աշխատանքը: Ի դեպ, նրա վրա մեծ ազդեցություն է թողել մեկ այլ անվանի լուսանկարիչ՝ Դմիտրի Երմակովը: Վերադառնալով Պարսկաստան, Սևրյուգինը դառնում է այդ բազմազգ ու խայտաբղետ երկրի պաշտոնական կյանքի ու առօրյա կենցաղի վավերագրողը: Շուտով Անտուան Սևրյուգինը ամուսնանում է հայուհի Լուիզա Գուրգենյանի հետ և ունենում յոթ զավակ:

11751869_832047686909765_4496638034799057981_n

1883 թվականին Անտուան Սևրյուգինը եղբոր հետ Թեհրանում հիմնում է առաջին լուսանկարչատունը: Նրա վառ ու պատկերավոր աշխատանքները և հատկապես կանացի դիմանկարները մեծ համբավ են ձեռք բերում նրան: Սևրյուգինը սկսում է բազմաթիվ պատվերներ ստանալ ևրոպայից ու Ռուսաստանից, նրա գործերը ցուցադրվում են տարբեր ցուցասրահներում ու տպագրվում որպես փոստային բացիկներ: Սակայն Իրանում 1908 թ. սահմադրական հեղափոխության ժամանակ Անտուան Սևրյուգինի լուսանկարչատունը հիմնահատակ ավերվում է: Մոտ 7000 աշխատանքների մեծ հավաքածուից փրկվում է միայն 2000-ը: Ներկայումս պահպանված նեգատիվները գտնվում են տարբեր թանգարաններում, իսկ զգալի մասը, շուրջ 700 հատ՝ պահվում է Սմիթսոնյան ինստիտուտում (ԱՄՆ),- Facebook-յան իր էջում գրում է պատմաբան Ռուբեն Շուխյանը»:



Նման նյութեր