Անկախության տոնին նվիրված մրցանակաբաշխության ժամանակ Բակո Սահակյանին անվանում են բեմից Հայաստանի Արցախի մարզպետ։
Բեմում կանգնած ա ՀՀ վարչապետը։
Էրկու օրից արտգործնախարարին դա ևս Նյու-Յորքում դեմ են տալու, ի թիվս «Արցախը Հայաստան է և վերջ» պնդման։
Սպռոս են անելու, իսկ Մամեդյառովը հաստատ անող ա, չկասկածեք։ Ու ամեն սենց արտահայտություն ոչ միայն հեռվացնում ա Արցախի բանակցային սեղանի շուրջ վերադարձը, այլ նվազեցնում ա մանևրելու դաշտը։ Վերջը մեր պաշտոնական դիրքորոշումը որ՞ն ա, տղերք:
Ադրբեջանցիք հայերեն կարդացող մարդիկ ունեն էլի, նենց չի, որ ներքին լսարանի համար ասեցիք, էնտեղ չիմացան։ Եթե գնում ենք միացման, վստա՞հ եք, որ դրան պատերազմ չի հաջորդի: Ես, օրինակ, վստահ եմ, որ ոչ թե կհաջորդի, այլ կսկսվի հենց հանրաքվեի նախորդ գիշերը։ Եթե դրան ենք գնում, էդ էլ ա լուծում, պռոստը ասեք իմանանք, պատրաստվենք։
Անժելա Էլիբեկովայի ֆեյսբուքյան էջից: