Արարատի մարզի 10-ից ավելի գյուղերում արագիլների աղտոտման դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Քրեական գործը հարուցվել է ՔՕ 287-րդ հոդվածի 1-ին մասի հակտանիշներով՝ (ջրերն աղտոտելը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ կենդանական աշխարհին էական վնաս է պատճառել)։
Հիշեցնենք, որ դեռևս ամռանը բնապահպաններն ահազանգեցին Արարատի մարզի մի շարք համայնքներում արագիլների աղտոտման դեպքերի մասին։ Պարզվել էր, որ թռչունները պատված են յուղային շերտով, ինչի պատճառով թռչել չէին կարող, փետրուրների վրա սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ: