Բակուր Մելքոնյան. «Ի տարբերություն շատերի, միշտ սիրել եմ խորհուրդներ լսել և հետևություններ անել»
Advertisement 1000 x 90

Բակուր Մելքոնյան. «Ի տարբերություն շատերի, միշտ սիրել եմ խորհուրդներ լսել և հետևություններ անել»

Բակուր Մելքոնյանի հրապարակումը.

«Ի տարբերություն շատերի, միշտ սիրել եմ խորհուրդներ լսել և հետևություններ անել: Նույնիսկ անծանոթ մարդկանց խելացի խորհուրդները ինձ շատ են օգնել տարբեր իրավիճակներում և նույնիսկ իմ հայացքների ձևավորման հարցում մեծ դեր ունեն:
Էս անգամ էլ ասի ես խորհուրդ տամ
1. Պարզեցրեք ամեն ինչ, մի մտեք ինտրիգների մեջ:
2. Աշխատանքի ընթացքում մի քանի անգամ մի 10 րոպեով ցրվեք գործերից, խոսեք այլ թեմաների մասին:
3. Մի շփվեք բամբասել սիրող մարդկանց հետ, ձեզ թվում ա թե դուք լիքը կարևոր ինֆորմացիա եք ստանում, բայց իրականում պղտորում եք ձեր հոգին ու դառնում եք կասկածամիտ, ագրեսիվ:
4. Ավելի շատ շփվեք ձեզնից աշխատասեր և ինչու չէ խելացի(պատկերացրեք նման մարդիկ էլ կան մարդկանց հետ:
5. Քաղաքական նորությունները կարդացեք հնարավորինս քիչ, օրինակ՝ շաբաթը մեկ անգամ:
6. Անպայման մասնակցեք որևէ սոցիալական ծրագրի կամավորական սկզբունքով:
7. Շրջապատի հետ քննարկեք ձեր ապագա պլանները, ոչ թե ձեր ձախողումները՝ դա կնվազեցնի ձեր հետագա ձախողումների քանակը:
8. Ֆիլմեր դիտելուց նախընտրեք կոմեդիաներ, դրամաներ իրական կյանքն էլ է մատուցում, իսկ եթե Երևանում մեքենայով կամ տրանսպորտով եք շրջում, կարծում եմ բաեվիկի և աքշոն ֆիլմի պակաս չպիտի ունենաք
9. Օգնեք անծանոթ մարդկանց, դա ավելի շատ ձեզ է պետք, քանի որ բարձրացնում է ձեր ինքնավստահությունը:
10. Սիրեք ձեր աշխատանքը, ինչ աշխատանք էլ որ լինի:
11. Քնելուց լսեք երաժշտություն (ցանակալի է ականջակալներով ու ոչ ռաբիզ
12. Շաբաթը մեկ անգամ կազմակերպեք հավաքույթներ ձեզ հաճելի մարդկանց հետ (մենյուն էական չի, մի 20 տարի առաջ տարիներ շարունակ մեր հավաքույթների հիմնական բլյուդը կարտոֆիլն էր՝ տապակած, ժարիտ արած, փեջի մեջ դրած, փեջի վրա դրած, խաշած, կարտոֆիլը կարտոֆիլով լցոնած
13. Մի վախեցեք ինչ որ նշաններից, լուսնի խավարումից, թուղթ ու գրից, թվերից՝ օրինակ 13-ից
Եվ ամենակարևորը.
Այս ամենը դարձրեք չափելի՝ էս պահին ֆիքսեք ձեր երջանկության աստիճանը 1-ից 10 սանդկղակով, կողքը գրեք ձեր ամսեկան եկամտի չափը: Խորհուրդներս կիրառելուց մի քանի ամիս հետո նորից գնահատեք ձեր երջանկության աստիճամը և եթե այն գոնե 1 միավորով բարձրացել ա, ուրեմն իզուր չէր իմ այս ժամանակի ծախսը ու ստատուս գրելը:
Հա, բա մոռանում էի, եթե ձեր եկամուտն էլ ա ավելացել ամիսներ հետո, էդ ավելացածի, ամբողջի չէ, միայն ավելացածի 10%-ը տվեք ինձ
Հ. Գ. Իսկ եթե լուրջ, քանի որ վստահ եմ որ ավելանալու ա ձեր եկամուտը ավելի թեթև ապրելու արդյունքում, ավելացած գումարն էլ ուղղեք ինչ որ սոցիալական ծրագրի:
Ուրախ աշխատանքային շաբաթ բոլորիս…»:



Նման նյութեր