
Համանցանցի անվտանգությամբ զբաղվող Avira ընկերությունը հրապարակել է ամենից ոչ հուսալի գաղտնաբառերի ցանկը: Օգտատերերի մեծ մասն օգտագործում է 1-ից 6 թվային կոմբինացիաները կամ admin բառը, այս մասին գրում է glas.ru կայքը: Փորձագետները հավաստիացնում են, որ նման տարբերակները մեծացնում են անձնական էջերը կոտրելու հավանականությունը:
Գաղտնաբառերի ավելի վատ տարբերակ են տառային կոմբինացիաների փոխարեն բացատներ օգտագործելը: Այսպիսի տարբերակները, սակայն, ոչ բոլոր համակարգերում են ընդունելի:
Մասնագետները հորդորում են օգտագործել ավելի բարդ գաղտնաբառեր՝ տարբեր խնդիրներից խուսափելու համար: