Վարչապետի որդին կոնֆլիկտ է ունեցել Զորի Բալայանի թոռան հետ. hraparak.am
Advertisement 1000 x 90

Վարչապետի որդին կոնֆլիկտ է ունեցել Զորի Բալայանի թոռան հետ. hraparak.am

Արցախի մեր աղբյուրը ուշագրավ լուր հաղորդեց մեզ, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը իր զորամասում պատմության մեջ է ընկել։ Նա որոշել է, որ ինչպես իր հայրն է Հայաստանում «կարգուկանոն» հաստատում, այնպես էլ ինքն է պարտավոր իր ծառայած զորամասում կարգուկանոն հաստատել։ Եւ սկսել է աջ ու ձախ խելք ու խրատ սովորեցնել զինծառայողներին, անգամ սպայակազմին։ Դիտողություններ է արել խոհարարներին, կարգազանց զինվորների մասին տեղեկացրել է զորամասի ղեկավարությանը եւ այլն։ Մի խոսքով, չգրված կանոններ է խախտել, ինչը վրդովվեցրել է ծառայակիցներին։ Եւ նրանցից մեկը Աշոտ Փաշինյանին ծեծի է ենթարկել։ Մեզ ասացին, որ վիճաբանությունը եղել է գրող-հրապարակախոս Զորի Բալայանի թոռան հետ, որը Աշոտ Փաշինյանի հետ ծառայում է նույն զորամասում։

Մենք կապվեցինք Զորի Բալայանի հետ։ Նա հաստատեց, որ իր թոռն ու վարչապետի որդին համածառայակիցներ են․ «Մի քիչ հեռու են միմյանցից, որովհետև մեկը մյուսից կես տարով շուտ է եկել, բայց տեղում միասին են»,- ասաց նա։ Հարցրինք, իսկ նրանց միջեւ վիճաբանություն եղե՞լ է․ «Իմ թոռնիկը արդեն 16 օր է, ինչ հիվանդանոցում է, ես անընդհատ իր մոտ եմ գնում, դրանից առաջ էլ է եղել պոլիկլինիկաներում»։  Երբ պնդեցինք, որ մեր աղբյուրները վկայում են, որ նման միջադեպ եղել է, պարոն Բալայանը չհերքեց․ «Եթե նման բան եղել է, ուրեմն մի կես տարի առաջ է եղել, բայց հիմա ինքը հիվանդանոցում է»։

hraparak.am



Նման նյութեր