Հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ. եթե կա հոգևորական, ով պետության դեմ ինչ-որ բան է արել, պետք է հնչեցնել նրա անունը, ոչ թե համեմատել մյուս ոլորտների հետ. Տեր Եսայի քահանա Արթենյան. tert.am
Advertisement 1000 x 90

Հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ. եթե կա հոգևորական, ով պետության դեմ ինչ-որ բան է արել, պետք է հնչեցնել նրա անունը, ոչ թե համեմատել մյուս ոլորտների հետ. Տեր Եսայի քահանա Արթենյան. tert.am

tert.am-ը գրում է. «Եթե որևէ նման հոգևորական կա, որը պետության դեմ ինչ-որ բան է արել, պետք է բարձրաձայն հնչեցնել այդ անունը, ոչ թե համեմատել մյուս բոլոր ոլորտների հետ և եզրահանգումների գալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու վերաբերյալ կատարած հայտարարությունը:

«Մի բան հստակ է՝ եկեղեցին միշտ հանուն պետության, պետության զորակցության է գործել: Յուրաքանչյուր հոգևորականի առաքելությունը դա է, որ մեր պետությունը ուժեղ լինի: Չկա որևէ հոգևորական, որը կարող է դրան հակառակ գործել: Յուրաքանչյուր հոգևորական իր ծառայությամբ անում է ամեն բան, որ մեր պետությունը հզոր լինի: Վերջում ևս մեկ բան՝ հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ»,- նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պետություն-եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ հարցին, հայտարարել էր, որ ծնկի կբերվեն այն հոգևորականները, որոնք «ասում են՝ սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք ոտքի տակը»»:

Ավելի մանրամասն՝ tert.am