«Ծնկի՛, ցիրկն է գալիս». Վահան Ասատրյան
Advertisement 1000 x 90

«Ծնկի՛, ցիրկն է գալիս». Վահան Ասատրյան

Վահան Ասատրյանի հրապարակումը.

«Թավշյա կրկեսային Գլայսշալթունգ (Gleichschaltung) ու Կիրխենկամպֆ (Kirchenkampf)՝ գավառական ադոլֆիկների, գեբելսիկների, ռոզենբերգիկների, բորմանիկների ու հիմլերիկների կատարմամբ…

…86 տարի առաջ ընտրողների վստահության քվեն ստացած հեղափոխական կլոունները աջ ու ձախ բոլորին ծնկի էին բերում՝ դատարաններ, եկեղեցի, բանակ, լրավամիջոցներ, խոշոր բիզնեսներ… ու էդ ամենն ավարտվեց Գերմանիայի ժողովրդի՝ ընտրողների ու չընտրողների ծնկի գալով… չէ, ծնկի չէ՝ գետնատարած, թավալգլոր ու արյունաշաղախ…

…էս գավառական ծաղրածուներից հիմա էլ շատ կա, որ աջուձախ ծնկի բերելուց են խոսում, իրենց սուրբ առաքելությունից ու տոտալ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտությունից… բայց կգտնվի՞ գոնե մի Նիմյոլլեր (թեկուզ գավառական), որը կբարձրաձայնի «Երբ նրանք եկան…» հավաքական ինքնախոստովանականը… քանի կլոունները ծնկի չեն իջեցրել ողջ երկիրը…

…պատմությունը քանիցս վերահաստատել է. սեփական երկրում այլախոհներին ու քաղաքական հակառակորդներին ծնկի բերելուց խոսողները միայն մի բան են ծնկի բերում ի վերջո՝ սեփական երկիրն ու մարդկանց…

© ծնկի՛, ցիրկն է գալիս»



Նման նյութեր