Ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել չեզոք գոտուց և վերադարձվել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել չեզոք գոտուց և վերադարձվել. armeniasputnik.am

Ադրբեջանցի զինծառայողի դին երեկ` սեպտեմբերի 23–ին, դուրս է բերվել չեզոք գոտուց և վերադարձվել։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Երեկ կողմերի դիմումի ու համաձայնության հիման վրա կարմիր խաչի միջազգային կոմիտեոն մասնակցել է որպես միջնորդ անձի մարմինը դուրս բերելու գործողությանը»,–ասաց Ամատունին։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկ` սեպտեմբերի 23–ին, դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին դիվերսիայի պատճառով զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը չեզոք գոտուց վերցնելու համար։

Ինչպես արդեն հաղորդել էինք, արցախաադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը սեպտեմբերի 22–ին, դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել:

ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքեր: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

armeniasputnik.am