Ավետ Ավանեսով. «Ցավոք սրտի, այլ ելք չկա»
Advertisement 1000 x 90

Ավետ Ավանեսով. «Ցավոք սրտի, այլ ելք չկա»

Նիկոլ Փաշինյանը Լոս-Անջելեսի ասուլիսում արեց մի բան, որ պետք է արդեն մղձավանջի պես, ապագայի զգուշացում լինի իր բոլոր թիմակիցներին։ Փաշինյանը, քննադատելով ու մարդկայնորեն փորձելով ստորացնել Արթուր Վանեցյանին, հստակ ցույց տվեց, որ այդպես կվարվի յուրաքանչյուրի հետ, ով լքի թիմը կամ որոշի հեռանալ։

Ըստ էության, Իմ քայլն այսօր պատանդ է վարչապետին ձեռքին, որովհետև այդ թիմից յուրաքանչյուրը գիտի, որ եթե հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնի Փաշինյանին ու հեռանա, ապա հենց վարչապետն ու ամբողջ պետական ապարատը նրան ոչնչացնելու են։ Հեռացողի հեղինակությունը փոշիացնելու են։ Արած գործը զրոյացնելու են։ Վերջում էլ՝ քրեական գործ են հարուցելու ու նստացնեն։

Այնպես որ, հեչ նախանձելի չէ այսօրվա նախարարների ու իշխանական պատգամավորների վիճակը։ Որովհետև սա մի իրադրություն է, որտեղից նրանք ելք չունեն։ Չունեն հեռանալու ո՛չ շանս, ո՛չ տեղ։ Փակուղում են։ Պատանդի կարգավիճակով։ Այդպես էլ շարունակելու են մնալ։ Միակ խելամիտ բանը, որ կարող են անել՝ դա քիչ երևալ, օր մաշացնել, մինչև էս ամեն ինչն ավարտվի իրենց համար նվազագույն կորուստներով։ Ցավոք սրտի, այլ ելք չկա։

Ավետ Ավանեսովի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր