165 մլն դրամ ծախսվել է վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի վրա, 220 մլն դրամ՝ ՀՀ Անկախության օրվա միջոցառումների վրա:
Ընդհանուր առմամբ՝ 385 մլն դրամ՝ շուրջ 800 հազար դոլար մեկ շաբաթվա ընթացքում:
Սա 50 հազար դրամ ստացող 7700 կենսաթոշակառուների ամսեկան կենսաթոշակն է՝ միասին վերցրած:
Մի կողմից՝ կողոպտած գումարները ետ են բերում, մյուս կողմից՝ պետության բյուջեն մսխում: Ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը զրոյական է: Ոնց վերադարձնում են, այնպես էլ ծախսում:
Տեսնես իրենց ընետանեկան բյուջե՞ն էլ են այսպես առատ-առատ ծախսում:
Մամուլի Ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից: