ԵՊՀ ուսանողների նախաձեռնությամբ հրավիրված գիտ. խորհրդի նիստը տապալվեց՝ օրակարգ չհաստատվելու արդյունքում։
Նիստը ուղղված չէր որևէ մեկի դեմ։ Գիտ. խորհրդի անդամների 1/3-ը, գտնելով, որ ԵՊՀ-ում կան բազմաթիվ խնդիրներ, հրավիրել էր նիստ՝ ուղղված այդ խնդիրների քննարկմանը։
ԵՊՀ-ն ակադեմիական ազատության, ուսանողների գործունեության խաթարման, ուսանողակենտրոնության դեմ ոտնձգությունների առումով երբեք այսպիսի խայտառակ վիճակում չի եղել։
ԵՊՀ-ում առկա խնդիրները տանում են փակուղի։ Այս խնդիրների համար պատասխանատու են ԵՊՀ-ն պարբերաբար գրոհների ենթարկած անձինք։
Այս ամենի մեջ ամենացավոտն այն է, որ սեփական կարծիք արտահայտելու անընդունակ մարդիկ սերունդ են կրթելու։
Ակադեմիական ազատության մասին հռչակագրի ընդունումից օրեր առաջ համալսարանի ղեկավարությունը (ոչ սեփական նախաձեռնությամբ) ոտնատակ տվեց ակադեմիական ազատության ու ուսանողակենտրոնության սկզբունքը։
Էդուարդ Գալստյանի էջից: