Երկրորդ զորամիավորման ենթակա զորամասերը ռազմավարական զորավարժության շրջանակում սեպտեմբերի 24-ին բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմը գործել է համաձայն մարտական հաշվարկների, զորամասերի մշտական տեղակայման վայրերից դուրս են բերվել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, զբաղեցվել են նախորոշված շրջանները:
Ծավալվել է զորամիավորման կառավարման կետը, ճշտվել են ստորաբաժանումների ծավալման և կիրառման խնդիրները, ըստ ենթակայության՝ բացազատվել են կապի հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: