«​Հանգիստ թողեք​​ ՀՀ​ Վարչապետին, ​Ամենայն Հայոց​ Կաթողիկոսին ու​ Հայ Առաքելական Եկեղեցուն»​
Advertisement 1000 x 90

«​Հանգիստ թողեք​​ ՀՀ​ Վարչապետին, ​Ամենայն Հայոց​ Կաթողիկոսին ու​ Հայ Առաքելական Եկեղեցուն»​

Երգիչ Մհեր Մեսրոպյանի (MGER ARMENIA) հրապարակումը.

«ՀԱՆԳԻՍՏ‹ ԹՈՂԵՔ ​ՀՀ​ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ,​ ​ԱՄԵՆԱՅՆ ​ՀԱՅՈՑ​ ​ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ​ՈՒ ՀԱՅ​ ​ԱՌԱՔԵԼԱԿԱՆ​ ԵԿԵՂԵՑՈՒՆ…

Մի ​ խառնեք​ քաղաքականությունը մեր​ դարավոր​ հոգևոր​ արժեքներին:

Վարչապետը​ ճիշտ գնահատական տվեց , որպես​ քաղաքական լիդեր և որպես ​ երկրի​ ղեկավար​ Հայ​ ​ Առաքելական Եկեղեցու հետ​ կապված​ հարցին: Կարծում եմ ոչ​ ոք​ չի առարկի , որ​ ​ պետական իշխանությունն ու​ եկեղեցին պետք​ է​ լինեն​ ​ մեկ​ ամբողջական​ օրգանիզմ​ եր​կրի​ կայացման​ և​ պահպանման​ գործում​ սա​ անառարկելի​ է:​

Սակայն​​ ես դատապարտում​ եմ այն​ ​գաղափարներ կրող​ մարդկանց​ և երևույթներին, ովքեր կամ, ​որոնք​ փորձում են​ ռումբ դնել​ և​ պառակտել երկրիս պետական իշխանության​ և​ եկեղեցու​ դարավոր տիեզերական​ կապը:

​Հանգիստ թողեք​​ ՀՀ​ Վարչապետին, ​Ամենայն Հայոց​ Կաթողիկոսին ու​ Հայ Առաքելական Եկեղեցուն:​ Երկիրը​ անցումային​ մեծ​ փուլ է​ հաղթահարում​ օգնեք​ եթե​ կարող եք, ​իսկ​ եթե​ ոչ​ ​մի​ խանգարեք, ​​այլ ԱՂՈԹԵՔ…

Հ.գ Խնդրում եմ Չքաղաքականացնել

ՀՀ Քաղաքացի և ​Հայ Առաքելական Եկեղեցու զավակ:​ Մհեր Մեսրոպյան»



Նման նյութեր