Ամեն անգամ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից առաջ Ադրբեջանի կրկնվող հարձակումներն ուժի դրսևորման ու նաև հոգեբանական ճնշման գործիք են Ադրբեջանի համար։ Մենք միշտ էլ գիտենք, որ հանդիպումներից առաջ նրանք սադրանքի են գնում։ Sputnik Արմենիային ասել է Անժելա Էլիբեգովան։
Ըստ Էլիբեգովայի՝ եթե ներթափանցման փորձը հաջողվում է, Ադրբեջանը դա վաճառում է իր հասարակության վրա որպես մեծ հաջողություն և ճնշում գործադրում բանակցային սեղանի շուրջ: Եթե չի հաջողվում՝ փորձում են այլ բան վաճառել հասարության վրա․ վա՜յ, մեր քաղաքացին մոլորվել է, նրան բռնել են։
Ըստ ադրբեջանագետի՝ հակառակորդ երկիրը երկու տարբերակում էլ իր հասարակության վրա քարոզչական միֆ ունի վաճառելու։
Ինչ վերաբերում է հայկական կողմի արձագանքին՝ որ հնարավոր է և մոլորված լինի Արդրբեջանի քաղաքացին՝ Էլիբեգովան վստահ է՝ այդպես չէ։
Ըստ ադրբեջանագետի՝ անգամ ֆեյսբուքի հասարակ օգտատերերն են կարողացել նկարները իդենտիֆիկացնել, որ հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչ է եղել սպանվածը, վերլուծել են զինվորական համազգեստի առանձնահատկությունները․ ուղղակի այդպիսի մարդ նման տեղում պատահական չի մոլորվում և երկրորդ՝ ՊԲ-ն փաստում է, որ ունի ձայնագրություն։