«…Ամիսներ առաջ իր 4 ժամանոց մամուլի ասուլիսի ժամանակ նույն ինքը Նիկոլ Փաշինյանն արեց մի արտահայտություն, որը կարծես միայն ես եմ հիշում»
Advertisement 1000 x 90

«…Ամիսներ առաջ իր 4 ժամանոց մամուլի ասուլիսի ժամանակ նույն ինքը Նիկոլ Փաշինյանն արեց մի արտահայտություն, որը կարծես միայն ես եմ հիշում»

Հայաստանի Հանրապետության 884 հազար քաղաքացի 2018 թվականի դեկտեմբերի 9ին իրենց ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժին պարզվում է այն բանի համար, որ նա Արցախյան հակամարտության հարցում բանակցի այնպիսի լուծման շուրջ, որն ընդունելի լինի ադրբեջանցիների համար։

Այն ադրբեջանցիների համար, ովքեր հերոսացնում են Բուդապեշտում քնած վիճակում ՀՀ Զինված Ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ռամիլ սաֆարովին։

Այն ադրբեջանցիների համար, ում դպրոցից հայատյացություն են ներարկում։

Սա այն Նիկո Փաշինյանն է, ով ի սկզբանե հայտարարում էր, որ իր բանակցելու առաջնային նպատակն Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն է։

Սա այն Նիկոլ Փաշինյանն է, որն ինքն իր խոստումը մոռացած հետո հայտարարում էր, որ “ժողովուրդն” իրեն մանդատ չի տվել Արցախի հարցի շուրջ բանակցելու համար (չնայած նույն Փաշինյանն իրեն ամենամանդատավոր ՀՀ ղեկավար էր համարում, երբ որոշում էր կայացնում փակել մի քանի նախարարություններ և կրճատել այդ նախարարությունների մի քանի հազար աշխատակիցների)։

Եվ ի դեպ, ամիսներ առաջ իր 4 ժամանոց մամուլի ասուլիսի ժամանակ նույն ինքը Նիկոլ Փաշինյանն արեց մի արտահայտություն, որը կարծես միայն ես եմ հիշում ու ժամանակ առ ժամանակ փորձում գտնել դրա պատասխանը։ Արտահայտությունը հետևյալն էր (գուցե 100 տոկոսանոց բառացի չհիշեմ, բայց իմաստը կփոխանցեմ)․

– Բանակցային սեղանի շուրջ պետք է նստեն Ղարաբաղի* ընտրված և այլ** ներկայացուցիչները։

* – ուշադրություն դարձնենք, որ Նիկոլ Փաշինյանը երբեք չի օգտագործում Արցախ անվանումը։

** – Ու՞մ ի նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ղարաբաղի այլ ներկայացուցիչների մասին։ Մեզ բոլորիս հայտնի է, որ ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ փորձում է բանակցային գործընթացում ներգրավել այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին։ Հիմա, հատկապես այս վերջին հարցազրույցի ընթացքում հնչեցված մտքի կոնտեսքտում, ի՞նչ եք կարծում, ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն ի նկատի ուներ հենց ա՞յն, ինչի մասին ես հարցնում էի։

Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր