«Նա այն մարդն էր, որ, օրինակ, միայնակ դիամակայել էր ամեն ինչի ընդունակ զինված բանդային». Գևորգ Դանիելյանը՝ Հայկ Հարությունյանի մասին
Advertisement 1000 x 90

«Նա այն մարդն էր, որ, օրինակ, միայնակ դիամակայել էր ամեն ինչի ընդունակ զինված բանդային». Գևորգ Դանիելյանը՝ Հայկ Հարությունյանի մասին

Հայկ Արտյոմիչի մասին անցյալով խոսելը գրեթե անհնարին է, ցավում եմ, կորցրել եմ իմ կարգին ընկերոջը: Նաև համատեղ աշխատել ենք, իմ նախարար եղած ժամանակ նա քրեակատարողական ծառայության պետն էր, դա նրա վերջին պաշտոնն էր: Ի դեպ, հանրահայտ է, որ այդ շրջանում հիշյալ համակարգում անգամ փախուստի փորձ չգրանցվեց. մարդուն ընդգծված հարգում էին ենթակաները, իսկ հանցավոր աշխարհը գիտեր իր ճշգրիտ տեղը: Եթե ոչ մեր օրերում, միևնույն է, վաղ, թե՝ ուշ, իր մահվան առեղծվածը լիարժեք ու անաչառ կբացահայտվի: Իր կարիերայի համար նա ոչ ոքի պարտական չէ, չի օգտվել որևէ մեկի հովանավորչությունից, իսկ Վանո Սիրադեղյանը նրան՝ գաղութի օպերից անմիջապես նշանակեց փոխնախարար, քանզի տեղյակ էր նրա անասելի համարձակության ու օժտվածության մասին. նա այն մարդն էր, որ, օրինակ, միայնակ դիամակայել էր ամեն ինչի ընդունակ զինված բանդային, որը շարժման սկզբի անիշխան ժամանակներում փորձել էր բռնությամբ գաղութից դատապարտյալ ազատել. ոչինչ չէր ստացվել: Անբացատրելի հիշողություն ուներ, անգիր հիշում էր մի քանի հարյուրի հասնող թոշակառու ավագ գործընկերներին և մշտապես առիթ էր ստեղծում նրանց ուշադրության արժանացնելու համար:

Իհարկե, խոսքի կշիռը չգնահատող մարդիկ այս օրերին պատրաստ են միանշանակ վարկածներ առաջադրել, անգամ անվայել ու ոչ պատշաճ դատողություններ անել, մեղադրանքներ առաջադրել, բացատրել տեղի ունեցածն իրենց «կուռ» տրամաբանությամբ, բայց այդ ամենն արդեն ոչինչ չարժեն Հայկ Արտյոմիչի համար, կան մարդիկ, որոնք ՆՐԱՆ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆ, գնահատել են և հարգելու ու հիշելու են ՄԻՇՏ:

Չեմ զարմանում, քանզի շատ բաներ եմ տեսել այս անցողիկ կյանքում, բայց անչափ ցավում եմ, Աստված հոգիդ լույսի մեջ պահի…

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր