Ինչի՞ դիմաց և ո՞վ է Փաշինյանի «թավշյա» ոստիկանապետ Օսիպյանին իր պաշտոնավարման 1.4 տարում 3 բնակարան և 1 ավտոմեքենա նվիրել. tert.am
Advertisement 1000 x 90

Ինչի՞ դիմաց և ո՞վ է Փաշինյանի «թավշյա» ոստիկանապետ Օսիպյանին իր պաշտոնավարման 1.4 տարում 3 բնակարան և 1 ավտոմեքենա նվիրել. tert.am

ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վալերիյ Օսիպյանը պաշտոնավարման 1 տարի 4 ամսվա ընթացքում դարձել է 3 բնակարանի և 1 թանկարժեք ավտոմեքենայի սեփականատեր և Ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելուց մի քանի ամիս անց Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից բնակության է տեղափոխվել Կենտրոն համայնք։

Tert.am-ի տեղեկություններով՝ Վալերիյ Օսիպյանը սերտ կապեր ունի մոսկվայաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի (հայտնի որպես «Մոնարխի Արմեն») հետ, որը Վալերիյ Օսիպյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուն պես նրան սպիտակ «Lexus GX470» է նվիրել։

Սա դեռ ամենը չէ։ Նախ, Երևանի Թումանյան փողոցում Վալերիյ Օսիպյանի համար տուն է վարձվել, որպեսզի ոստիկանապետը Նուբարաշենից չգա աշխատանքի։ Այնուհետև մասնակի վճարումով և Արմեն Գինոսյանի նվիրատվությամբ այդ բնակարանը դարձել է Վալերիյ Օսիպյանի սեփականությունը, այն գնել է հայաստանյան գործարարներից մեկից։

Մասնակի վճարման վերաբերյալ Tert.am-ը հարցում է ուղարկել համապատասխան կառույց:

Բացի այդ, Վալերիյ Օսիպյանը 2 թանկարժեք նվեր է ստացել կրկին Մոնարխի Արմենից՝ 1 բնակարան և 1 առանձնատուն։

Նախ, Մոնարխի Արմենը Երևանի Բուզանդի փողոցում (Սարյան փոստի դիմաց) իր կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում Վալերիյ Օսիպյանին բնակարան է նվիրել։ Բացի այդ, Մոնարխի Արմենը Վալերիյ Օսիպյանին նվիրել է մեկ հողատարածք՝ Դավթաշենում, որի վրա էլ հետագայում իր միջոցներով առանձնատուն է կառուցել Վալերիյ Օսիպյանի համար:

Ի՞նչ է արել Վալերիյ Օսիպյանն այս ամենի դիմաց

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր