Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սթափվելու ժամանակն է
Երեք լուսանկարներն էլ այսօրվա են։ Ջարդած կանգառ, ջարդած նստարան, թափված աղբ փոքրիկ աղբամանում, երբ հարևանությամբ մեծ աղբամաններ կան։
Նման վերաբերմունքի դեպքում մենք երբեք նորմալ քաղաքային միջավայր չենք ունենա։
Իսկ եթե սա հատուկ է արված, մի՛ կասկածեք, երկար անպատիժ չեք մնալու»: