Տեսողության խնդիր ունեցող երեք մարդկանց պատմությունները համաշխարհային ճանաչում ստացան։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի ինովացիոն ժուռնալիստիկայի կենտրոնի ղեկավար Իվան Գրոմովը խոսել է մրցանակի նշանակության և կույրերի մասին։
ՌԻԱ Նովոստիի «Կույրերը մեծ քաղաքում» նախագիծը Երևանում անցկացվող IPRA Golden World Awards –2019 միջազգային մրցանակի արժանացավ «Ավանդական և նոր ԶԼՄ–ների ինտեգրում» անվանակարգում։ Հատկանշական է, որ դա VR (VR, virtual reality — վիրտուալ իրականություն) նախագիծ է։
PRA GWA մրցանակը շնորհում է 1955 թվականին հիմնադրված Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիան (IPRA)։ PR IPRA–ն ամեն տարի մրցանակներ է հանձնում աշխարհի լավագույն կոմունիկացիոն նախագծերին` գնահատելով բարդությունը, ստեղծագործական մոտեցումն ու յուրահատկությունը։
«Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի ինովացիոն ժուռնալիստիկայի կենտրոնի ղեկավար Իվան Գրոմովը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դժվար է գնահատել մրցանակի կարևորությունը, քանի որ այն ներքին մոտիվացիա է տալիս։
«Մենք Ռուսաստանում մրցանակներ էինք ստանում, բայց կարծում էինք, որ նման նախագծերն այդքան շատ չեն, ու հենց այդ պատճառով ենք հաղթում։ Բայց երբ բարձր մրցակցության պայմաններում բազում հիանալի նախագծերի միջից միջազգային մրցանակ ես ստանում, իսկապես ոգեշնչվում ես, պատրաստ ես էլ ավելի լավ աշխատել», – ասաց նա։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am