«Կնոջը պե՛տք ա լսել, փաստը վկա, իրա ասածով էլ պետք ա անել… մեկ-մեկ»
Advertisement 1000 x 90

«Կնոջը պե՛տք ա լսել, փաստը վկա, իրա ասածով էլ պետք ա անել… մեկ-մեկ»

Ուղեբեռը հանձնելիս մի տղամարդ մոտեցավ, թե բա որ խնդրեմ մի հատ փոքրիկ հուշամեդալ կտանե՞ք ձեր հետ, օդանավակայանից կվերցնեն։ Ասեցի իհարկե՛, խնդիր չկա։ Տվեց շատ փոքրիկ, մի թղթադրամի չափ սկոչով փաթեթավորված իր։

Մեկ էլ կինս ասեց, որ խնդրեմ կբացեք նայենք։ Դժկամությամբ բացեց ու մեջը մի 10 հատ ադամանդե քարեր։ Ասում եմ սա ի՞նչ ա, ասում ա ցերկոն ա։ Ասում եմ բա ուրա՞ հուշամեդալը։ Ասում ա դե էսա։ Ասում եմ քո նման իրանց հիմարի ու էշի տեղ դնողների պատճառով մարդիկ իրար սկսում են չվստահել ու շտապ դեղ չեն կարողանում փոխանցել?

Բայց դե, որ ջղայն նոտայով չվերջացնեմ, ասեմ կարևորը, էն որ ասում են կնոջը պետք ա լսել ու հակառակը անել, էդ ըտենց չի ժողովուրդ, կնոջը պե՛տք ա լսել, փաստը վկա, իրա ասածով էլ պետք ա անել… մեկ-մեկ)))))

Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր