Ամուլսարի «պաշտպան», ակտիվիստ Անի Խաչատրյանը, ով կասկածվում է անցյալ շաբաթ գնդեվազցի երիտասարդ աղջկան բռնության ենթարկելու մեջ, այս շաբաթ հետապնդել է Ջերմուկի զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար Արմեն Գրիգորյանին: Պատճառն այն է, որ ջերմուկցի Արմեն Գրիգորյանը համարձակվել է խոսել այն մասին, որ Ամուլսարի ծրագիրը տնտեսական դրական ազդեցություն կունենա Ջերմուկի վրա:
Երևանից եկած Անի Խաչատրյանը բացահայտ ագրեսիվ ու սադրիչ եղանակներով փորձում է լռեցնել հակառակը կարծիքը՝ միաժամանակ նախազգուշական ազդակներ հաղորդելով մյուսներին, որ Լիդիանի մասին ցանկացած դրական խոսք արտահայտողի հանդեպ կկիրառվի նույնանման վերաբերմունք:
Ահա այսպես է ձևավորվում «հանրային կարծիքը» Ամուլսարի խնդրի շուրջ՝ ճնշելով ու խեղդելով ցանկացած դրական արձագանք Ամուլսարի վերաբերյալ: