
Գրել լուսանկարչության մասին, նշանակում է լուսանկար անել, լռակյաց մի պատկեր, որը ներկա է իմ մեջ, մի բառ եմ ասել, այն քեզ մի տեղ է կանչել, երկուսիս մեն մենակ թողել, շիկնել հեռացել. դատարկությունը, այն լռել է մեզնով, մի պահ քարաձայնել է, շշուկը ստվերում բաղաձայնվել է, խոտիկ-խուտուտիկ մի երգ է հուշել, որի ո՛չ հեղինակն է հայտնի, ո՛չ էլ բառերը կան լուսանկարչության մասին գրված գրքերում. երեխային չպատմվող բաներ, թերևս, բացառությամբ խաղի` ջրի պես անմարմին ու անվերջ, ոչ մի տեղից սկիզբ չառնող ու վերջավորը խորհրդանշող մի կետում հարատևող, շրջելի` ներսից ծիկրակող մանուկի ժպիտով:
Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից: