
Քաղաքական գործիչներին ճանաչում են գրեթե բոլորը: Կան այնպիսիք, որ անգամ գիտեն այս կամ այն պաշտոնյայի ամենագնացի պետհամարանիշները…
Սակայն, երբ որևէ պաշտոնյա տեղաշարժվում է հասարակական տրանսպորտով, դա դառնում է սենսացիա, և ամենագնացների gold պետհամարանիշների փայլը խամրում է:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը առաջիններից չէ, կարելի է հիշել Աշոտ Բլեյանին, Արմեն Դարբինյանին, Արմեն Մուրադյանին…
Ինչևէ, մարդիկ հաճելիորեն զարմանում են և առիթը չեն ուզում բաց թողնել պահը հավերժացնելու համար: