Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների մասին վկայող ախտանշանները հեշտ է շփոթել այլ հիվանդությունների, նույնիսկ սովորական մրսածության ախտանշանների հետ։ Եթե ձեզ մոտ նկատել եք ստորև թվարկված ախտանշաններից մեկը, հնարավոր է, որ անհրաժեշտ է, այնուամենայնիվ, դիմել էնդոկրինոլոգի։
Մազերի աճի հետ կապված փոփոխություններ
Մեր հորմոնները վերահսկում են մեր մազերի աճի գործընթացը։ Եթե գլխի մազերը սկսել են թափվել, եթե մարմնի վրա սկսել են աճել մազեր, որոնք նախկինում չեն եղել, դա էնդոկրինոլոգի խորհրդատվությանը դիմելու առիթ է։
Քաշի տատանումներ
Մետաբոլիզմը նույնպես կախված է վահանաձև գեղձի աշխատանքից։ Դրա աշխատանքում խափանումների ախտանիշ կարող է լինել ախորժակի փոփոխությունը՝ ինչպես «լավի», այնպես էլ «վատի» կողմը։ Օրինակ, տիրեոտոքսիկոզի ժամանակ վահանաձև գեղձի շատ ակտիվ աշխատանքի պատճառով մարդը կարող է կտրուկ նիհարել, ընդ որում՝ այդ դեպքում նրա մոտ նաև կարող է լավ ախորժակ նկատվել, և կարող է հաճախ դուրս գնալ։ Սակայն եթե վահանաձև գեղձը նվազեցնում է իր ֆունկցիաները , նյութափոխանակության գործընթացները օրգանիզմում դանդաղում են, և քաշն ավելանում է։
Հոգնածություն և նյարդայնություն
Հոգնածության զգացումը և որևէ բան անելու ցանկության կորուստը նույնիսկ հանգստից հետո, անհիմն դեպրեսիան կամ տրամադրության պարբերական տատանումները նույնպես կարող են վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների նշան լինել։
Կենտրանացածության կորուստ
Հաճախ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների դեպքում մարդը դժվարությամբ է կենտրոնանում որևէ բանի վրա, մտքերը «վազում են», ուշադրությունը անընդհատ շեղվում է։ Վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազման դեպքում հաճախ առաջանում է պաթոլոգիկ քնկոտություն՝ այնքան ուժեղ, որ մարդիկ քնում են նույնիսկ ամենաանհամապատասխան տեղերում։
«Մրսածության» ախտանշաններ
Երբեմն վահանաձև գեղձի աշխատանքի խափանումների պատճառով կարող են առաջանալ այնպիսի ախտանշաններ, որոնք հատուկ են մրսածությանը։ Օրինակ, կարող է կոկորդը ցավել, ձայնը կարող է ցածր և մրսածի նման լինել։ Նաև կարող է մարմնով դող անցնել, արագ սրտխփոց, բարձր ջերմաստիճան և մկանային ցավ լինել։