Հայկական հայտնի դեմքերից քչերի ընտանիքներում են մեծանում մեկից ավելի երեխաներ: Սովորաբար մեր հայտնիները բավարարվում են մեկ երեխայով ու հետագա իրենց ողջ կյանքը նվիրում են սեփական կարիերայի աճին:
Հրանտ Թոխատյանի ու Լուիզա Ներսիսյանի պարագայում ևս այդպես է: Սակայն, հարկ է նշել, որ ծնողները իրենց դստեր դաստիարակության հարցում չեն թերանում՝ չնայած, որ երկուսն էլ մասնագիտական բուռն գործունեությամբ են զբաղված: Լիլիթիկը մեծանում է խելացի, շնորհալի, դաստիարակված ու նաև գեղեցիկ: Աղջկա շնորքն իսկապես ակներև է: Նա հրաշալի հաղորդավարուհի է ու նաև դատելով նրա սոցէջի լուսանկարներից՝ սելֆիի իսկական վարպետ:
Այո, մեր աչքի առաջ մեծացած պստիկ Լիլիթիկը արդեն օրիորդիկ է: