Mi 9 Pro 5G-ի հետ միասին՝ Xiaomi-ն ներկայացրել է Mi MIX Alpha-ն՝ իր ամենատարօրինակ սմարթֆոնը: Նա ստացել է էկրան, որը ծածկում է ոչ միայն առջևի վահանակը, այլև կողքերն ու գրեթե ամբողջ հետևի մակերեսը:
Հետևի մասում մնացել է միայն եռակի տեսախցիկը, որը ծառայում է թե՛ որպես հիմնական, և թե՛ որպես դիմային տեսախցիկ: Վերջինիս դեպքում օգտատերը կկարողանա իրեն տեսնել էկրանի այն մասի վրա, որը ծածկում է հետևի վահանակը:
Ֆոտոխցիկի հիմքում 108 ՄՊ առաջին ֆոտոսենսորն է, որն ունի օպտիկական պատկերի կայունացում: Այն թույլ է տալիս լուսանկարել 12032×9024 պիքսել լուծույթով: Երկրորդ տեսախցիկը 12 մեգապիքսել «հեռաֆոտո» է` կրկնակի օպտիկական խոշորացմամբ: 20 ՄՊ երրորդ սենսորը նախատեսված է լայն անկյունով նկարահանման համար (117º):
Տեսախցիկը պաշտպանված է շափյուղայի բյուրեղով, իսկ դրա հետ կապված ժապավենը պատրաստված է կերամիկայից: Սարքի կորպուսը պատրաստված է երկարակյաց տիտանից:
5G մոդեմով ֆլագմենային Snapdragon 855+ չիպը պատասխանատու է Mi MIX Alpha-ի արտադրողականության համար: Այն լրացվում է 12 ԳԲ օպտիկական և 512 ԳԲ ներքին հիշողությամբ (UFS 3.0): Մարտկոցն ունի 4,050 մԱ/ժ հզորություն և աջակցում է 40 վտ արագ լիցքավորման համակարգ:
Սմարթֆոնի գինը կազմել է 19999 յուան կամ մոտ 1 միլիոն 300 հազար դրամ: Նման տպավորիչ գինը պայմանավորված է նրանով, որ սարքը դեռևս վաճառքի է հանվելու սահմանափակ քանակությամբ: