Գեղամ Մանուկյան. «Քավոր-սանիկը միայն Հրայր Թովմասյանին է վերաբերում»
Advertisement 1000 x 90

Գեղամ Մանուկյան. «Քավոր-սանիկը միայն Հրայր Թովմասյանին է վերաբերում»

Գեղամ Մանուկյանի գրառումը.

«Խորհուրդ բոլորին։ Ամեն դեպքում տանը մի փոքրիկ պայուսակում ունեցեք ատամի խոզանակ, մածուկ, օճառ, սրբիչ։ Սիրելի գիրք, որ կուզեիք ընթերցել։ Սիգարետի տուփ (եթե ծխող եք, ես ավելի ուշ սկսեցի ծխել), ասեղ իմաստ չունի, կհանեն։ Հա՝ սխտոր (ցինկա՝ ատամնաշարի հիվանդություն չընկնելու համար)։ Տնեցիներն էլ ասեք տեղեկանք սկսեն պատրաստել, որ Հրայր Թովմասյանի ու բոլոր նախկինների հետ սանիկական կապ չունեք։ Ի դեպ, նախկինների մեջ չեն մտնում այժմյան ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության պատգամավորները, որոնց մի կարեւոր մասը նախկիններին ծառայել է, անգամ սանիկ է եղել։ Քավոր-սանիկը միայն Հրայր Թովմասյանին է վերաբերում։ Դե գնացինք։ Բարի գալուստ «նոր» Հայաստան»։