Փրկարարները Երևանում ջրանցքից տղամարդու դի են դուրս բերել
Advertisement 1000 x 90

Փրկարարները Երևանում ջրանցքից տղամարդու դի են դուրս բերել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 28-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Այվազովսկու փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում նկատվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարներն Արին-Բերդի փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում (մոտ 3 մ խորությամբ) հայտնաբերել են Ռազմիկ Պ.-ի (ծնված 1936 թ.) դին:

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: