Հայտնի է Թալին-Արտենի ճանապարհի ավտովթարից տուժածների ինքնությունը
Advertisement 1000 x 90

Հայտնի է Թալին-Արտենի ճանապարհի ավտովթարից տուժածների ինքնությունը

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախված են եղել ՊՆ թիվ N զորամասին պատկանող կցորդիչով չորս բեռնատար (3 «ԿամԱԶ» և 1 «ԶԻԼ» մակնիշների), այնուհետև «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հակոբ Հ., ծնված 1958թ.) բախվել է կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի կցորդիչին: «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի վարորդը տեղում մահացել է, իսկ 14 ուղևորները հոսպիտալացվել են Արմավիրի և Թալինի ԲԿ-ներ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մանե Մ-ն (ծնված 1996թ.), Քրիստինե Ե-ն (ծնված 2001թ.), Արայիկ Հ-ն (ծնված 1990թ.), Մարգարիտ Ս-ն (ծնված 1957թ.), Սուսաննա Մ-ն (ծնված 1954թ.), Սաթենիկ Ա-ն (ծնված 1957թ.), Հարություն Հ-ն (ծնված 1965թ.), Արման Հ-ն (ծնված 2003թ.) և Ռուզաննա Ա-ն (ծնված 1989թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, իսկ Սուրեն Մ-ն (ծնված 2003թ.), Կարինե Պ-ն (ծնված 1980թ.), Սիլվա Խ-ն (ծնված 1973թ.), Գայանե Ա.-ն (ծնված 1969թ.) և Արաքսյա Մ-ն (ծնված 1989թ.)՝ Արմավիրի ԲԿ:

Սուրեն Մ-ն և Կարինե Պ-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Ռուզաննա Ա-ն, Սիլվա Խ-ն, Արաքսյա Մ-ն և Գայանե Ա-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ՀԲԿ, «Աստղիկ» և «Էրեբունի» ԲԿ-ներ:Բժիշկները Ռուզաննա Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Լուսանկարը՝ shamshyan.com