Արթուր Ղազինյան. «Բայց ասեք, որ էդ վանդակը ջարդողը լրիվ անասունա, ոնցա թութակին համոզում, որ ինքն այլևս ազատա» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արթուր Ղազինյան. «Բայց ասեք, որ էդ վանդակը ջարդողը լրիվ անասունա, ոնցա թութակին համոզում, որ ինքն այլևս ազատա»

Խնդրում եմ ուշադիր նայել այս տեսանյութը, որը շատ նման է մեր իրականությանը:

Ինչ որ մեկը որոշում է թութակին ազատություն նվիրել, փրկել նրան ստրկությունից, վերադարձնել ազատ ու հպարտ կյանք, ու կոտրում է թութակի վանդակը:

Թութակի արձագանքը անբացատրելի է. նա անասելի զայրանում է այդ մարդու վրա և արտասանում մոտավորապես այս բառերը.

Տո անասուն, ինչի՞ ես ջարդում իմ տունը:

Դու իմ տունը ջարդելով ինձ ազատություն չես տալիս, ինձ ստրկությունից չես փրկում, հպարտ ու ազատ չես դարձնում, այլ դարձնում ես անտեր, անտուն ու թափառական:

Էդ վանդակն իմ տունն էր, որը, ինչպես բոլոր մնացած տները, ունեն սահմանափակ տարածություն, որտեղ ես ապրում էի, ենթարկվում կանոններին, մի քիչ նեղվում, բողոքում, պահանջում ավելի մեծ վանդակ:

Բայց գոնե ունեի տուն, իմ տունը:

Ինչի՞ ջարդեցիր իմ տունը…

Հ.Գ. Բայց ասեք, որ էդ վանդակը ջարդողը լրիվ անասունա, ոնցա թութակին համոզում, որ ինքն այլևս ազատա:

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր