Գևորգ Էմին-Տերյան. «Պարոն Գևորգյանը չի հասկանում, որ ես պարտավոր եմ ուղարկել, բայց չեմ կարող պարտադրել, որ ԶԼՄ-ները տեղադրեն իր պարզաբանումը» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գևորգ Էմին-Տերյան. «Պարոն Գևորգյանը չի հասկանում, որ ես պարտավոր եմ ուղարկել, բայց չեմ կարող պարտադրել, որ ԶԼՄ-ները տեղադրեն իր պարզաբանումը»

Ինձ համար այս կարևոր օրով ստիպված եմ անդրադառնալ ԵՊՀ-ի խնդրին։ Ստորև բերված տեսանյութում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը մեղադրում է ինձ իբրև թե աշխատանքային պարտականություններս չկատարելու և «սաբոտաժ» անելու մեջ։ Կից ներկայացնում եմ հաղորդագրության ուղարկման սքրինշոթը։ Պարոն Գևորգյանը չի հասկանում, որ ես պարտավոր եմ ուղարկել, բայց չեմ կարող պարտադրել, որ ԶԼՄ-ները տեղադրեն իր պարզաբանումը։

Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ ոչ ռեկտորի պաշտոնակատարը, ոչ նրա տեղակալը՝ ԿԳՄՍ նախարարի ընկեր Արթուր Իսրայելյանը (վերջինս ինձ «հանձնարարել է», որ իմ մոնտաժած վիդեոները նաև երեկոյան եթերով ցույց տամ) չեն պատկերացնում, թե ինչ լիազորություններ ու պարտականություններ ունեն իրենց ղեկավարած ստորաբաժանումները։

Երկրորդ՝ պարոն Գևորգյանը խոսում է եռամսյա փորձաշրջանի մասին։ Զեկուցագրի բովանդակությունը ես բառ առ բառ ճշտել եմ ԵՊՀ իրավաբանի հետ։ Բացի դրանից՝ եռամսյա փորձաշրջանը չի վերաբերում պայմանագրի ժամկետին. անորոշ ժամկետ ունեցող պայմանագիրը ևս կարող է նախատեսել փորձաշրջան։

#աշխատանքայինպարտականություններըսրբազանեն#հարվածենք100ամյակովանտեղյակությանը

https://www.youtube.com/watch?v=9QCARaFNAJ4

Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր