
Ղրիմի Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում գտնվող «Տավրիդա» ավտոճանապարհին երեքշաբթի առավոտյան մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:
«Հարևան երկրներից մեկում գրանցված Lada Priora և KIA Optima մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 08:40-ի սահմաններում»,- հայտնում է Ղրիմի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ ականատեսների` KIA Optima-ն գրանցված է եղել Հայաստանում:
Վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս հինգը վիրավորվել է: Ըստ նախնական տվյալների՝ Lada-ի վարորդն ավտոմայրուղով Սիմֆերոպոլից շարժվել է Կերչի ուղղությամբ:
Նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի և բախվել KIA -ի հետ: