Ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանը իր ընտանիքի հետ միասին արդեն 9 ամիս մնացել է առանց տանիքի: Ազատամարտիկը արդարություն է պահանջում: Նա դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Խաչիկ Գասպարյանը եղբայրների հետ Արցախյան ազատամարտի մասնակիցներ են, նրանցից մեկը զոհվել է, երկուսը` երկրորդ կարգի հաշմանդամներ են:
Նրա փոխանցմամբ բնակարանից զրկվել է վաշխառուից 23 հազար դոլար փոխառության պայմանագրով վերցնելու պատճառով:
«Վերցրել եմ՝ 6 ամիս պայմանագրով, 8 ամիս ուշացրել եմ, ապա 31 500 դոլոր վերադարձրել եմ: 8 ամսվա համար սկզբում 10 հազար դոլար էր ուզում, հետո մտափոխվեց ավել ուզեց ու հասավ մինչև 20 հազար դոլար տոկոսի: Հայտնի վաշխառու Արտակ Մաքսիմի Մարտիրոսյանն է»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Գասպարյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: